«Латвийские вести»-ն հրապարակել է Լատվիայի խորհրդարանի քարտուղարի նամակը՝ Արցախի վերաբերյալ

3 րոպեի ընթերցում

ՌԻԳԱ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Латвийские вести» շաբաթաթերթում հրապարակվել է Լատվիայի Սաեյմայի (խորհրդարան) քարտուղար, Լատվիայի խորհրդարանում Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների խթանման խմբի ղեկավարի տեղակալ Անդրեյս Կլեմենտևսի նամակը՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված ագրեսիայի վերաբերյալ: Ուղերձը վերանգրված է՝ «Գլխավորը արյունահեղությունը դադարեցնելն է»: Բովանադակությունը ներկայացնում ենք ստորև.

«Նախորդ շաբաթ հետխորհրդային տարածաշրջանի սառեցված հակամարտություններից մեկը «թեժացավ»: Լեռնային Ղարաբաղը կրկին կրակի մեջ է: Որոտում են պայթյուններ, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում հնչում են օդային տագնապի ազդանշաններ: Իրական պատաերազմ է ընթանում:

Ինձ, նախ և առաջ որպես սովորական մարդու և ոչ քաղաքական գործչի, պատմական պահերը և «ո՞վ է մեղավոր» հավերժական հարցը ամենաքիչն են մտահոգում: Ինձ անհանգստացնում է այն, որ այս անիմաստ առճակատման հետևանքով մարդիկ են զոհվում:

Ի՞նչ կարող է և պետք է անի նման իրավիճակում միջազգային հանրությունը: Նախ և առաջ ստիպի Ադրբեջանին և Թուրքիային (վերջինը, ցավոք, հրահրում է Բաքվին ագրեսիվ գործողությունների) վերջ տալ պատերազմին և վերադառնալ բանակցությունների սեղան: Սա արդեն արել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Նախագահ Էմանուել Մակրոնը:

Պետք է ձեռնպահ մնալ վարձկաններին և իսլամիստ-ջիհադիստներին հակամարտության գոտի բերելուց, ինչը կարող է է՛լ ավելի սրել իրավիճակը:

Դժվար է չհամաձայնել Հայաստանի դիրքորոշման հետ, որը կարճ կարելի է ձևակերպել այսպես՝ եթե Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղը ամբիցիաների, ապա Հայաստանի համար՝ գոյատևման հարց է: Տարբերությունը զգո՞ւմ եք:

Վստահ եմ՝ խաղաղ բանակցություններին չկա և չի կարող լինել այլընտրանք: Կողմերը պետք է դադարեցնեն անիմաստ արյունահեղությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո վերադառնան բանակցությունների սեղան:

Ինչպես գիտենք պատմությունից, ցանկացած պատերազմ վերջանում է խաղաղ բանակցություններով: Վստահ եմ՝ այդպես է լինելու նաև այս անգամ: Հարց է միայն, թե որքան անմեղ զոհեր կպահանջի այս պատերազմը: Մեծ հույս ունեմ, որ հակամարտության բոլոր կողմերը բավարար իմաստություն կունենան կանգ առնելու:»

Հայերեն Русский

Երևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինի

ՀՀ վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը

Հայաստանը բոլոր նախադրյալներն ունի՝ դառնալու հյուրընկալության կրթության և մասնագիտական տաղանդների զարգացման տարածաշրջանային կենտրոն. Չարլզ Էգլի

«Թամարա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է

Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում կատարվող շինարարական լայնածավալ աշխատանքների ընթացքին

Նախարար Պապիկյանն այցելել է Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Առողջապահության նախարարն անդրադարձավ առողջության ապահովագրավճարի բարձրացման հավանականությանը

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին