Ես ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը. Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի անկուսակցական պատգամավոր, Գերմանիայի ներկայացուցիչ Մարտին Սոննենբորնը հայտարարել է, որ ճանաչում է Արցախի Հանրապետությունը, կոչ անելով մյուսներին` հետևել իր օրինակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին պատգամավորն ասել է Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում, որում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը։

«Ես չէի ցանկանա շատ շեղել ուշադրությունը կորոնավիրուսի ճգնաժամից, բայց ինձ թվում է ավելի մեծ առողջապահական ճգնաժամ է, երբ ժողովրդավարական հասարակությունը ենթարկվում է հարձակման և նրանց դեմ կասետային ռումբեր են կիրառում։ Դա այն է, ինչ Բոսֆորի ու Բաքվի երկու խելապակասներն անում են Լեռնային Ղարաբաղում։ Նրանք կոտորում են հայերին` անկախ տարիքից կամ առողջական վիճակից։ Ես չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով: Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի` ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը։ Իբրև անկուսակցական խմբի ոչ պաշտոնական խոսնակ ասում եմ, որ ճանաչում եմ Արցախի Հանրապետությունը»,- ասել է Սոննենբորնը:

Պատգամավորը հավելել է, որ իր ընկալումից դուրս է այն, որ Եվրոպական միությունը դեռևս Թուրքիային գործընկեր է համարում, քանի որ այդ պետությունն ահաբեկչություն է սփռում իր ջիհադիստ վարձկաններով` Կովկասում, Իրաքում, Սիրիայում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելյան մասում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ից ավելին: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 320 զինծառայող և կամավորական:

Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաևՌուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրըԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Հայերեն Русский

Փաշինյանն ու Կայզերը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացմանն ու տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հարցեր

Պլուտոնից այն կողմ հայտնաբերվել է հնարավոր նոր գաճաճ մոլորակ

ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

COP17-ի շրջանակում կայացել է ԵՄ երիտասարդության և կայուն զարգացման ֆորումը

Վազգեն Թևանյանը կպայքարի ըմբշամարտի ԱԱ-ի ոսկու համար

Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում գործարկվելու է բիոմետրիկ նոր համակարգը. Կառավարությունը համապատասխան որոշումներ է ընդունել

COP17. կրճատելով թափոնը` խնայել բնական ռեսուրսները. ինչ է առաջարկում վերամշակող ընկերությունը

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հետ