Կանադահայոց թեմի «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ը հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական եկեղեցու Կանադահաոց թեմի կողմից սեպտեմբերի հիմնադրած «Արցախի մարդասիրական հիմնադրամ»-ն արդեն հավաքել է շուրջ 119 հազար կանադական դոլար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Կանադահայոց թեմից։

«Ի շարունակութիւն մեր կոչին՝ սատար կանգնելու «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին, որ հիմնադրուեցաւ 28 Սեպտեմբեր 2020-ին, Գանատահայոց Թեմի կողմէն, երախտապարտ ենք Ձեզ տեղեկացնելու, որ ս.թ. Հոկտեմբեր 6-ի դրութեամբ,Թեմը ստացած է գնահատելի արձագանգ, ուր եւ հաւաքուած է շուրջ 119,000 գանատական տոլար:

Գոհունակութեամբ Ձեր ուշադրութեան կը յանձնենք, որ «Հայկական կեդրոն»-ը (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ը խոստացան՝ Հոկտեմբեր 6, 2020-էն սկսեալ, Թեմիս «Արցախի Մարդասիրական հիմնադրամ»-ին կատարուելիք նուիրատուութիւններու գումարը կրկնապատկել մինչեւ $50,000 տոլար:

Մենք բարձր կը գնահատենք «Հայկական կեդրոն»-ի (Centre Arménie) եւ «Տէրվիշեան հիմնադրամ»-ի էական խթան հանդիսացող պատուական այս արարքը եւ բոլորիդ կը հրաուիրենք ու կը խրախուսենք շարունակել Ձեր սրտաբուխ առատաձեռն նուիրատուութիւնները՝ ի նպաստ ու օժանդակութիւն Արցախի եւ Հայաստանի մեր եղբայրներուն ու քոյրերուն:

Աստուածահաճոյ այս սխրագործութեան մասնակից դառնալու համար՝ կարող էք Ձեր նուիրատուութիւնները կատարել Թեմի կամ Ձեր ծուխի միջոցով:

Թող Ամենակարող Արարիչի Սուրբ Աջի զօրութիւնը պահէ պահպանէ Հայաստանն ու Արցախը, այսօր եւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres