Քաղաքականություն

Մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից կտրելուց. պարզաբանում

1 րոպեի ընթերցում

Մամուլի խոսնակը ԶԼՄ-ներին հորդորում է զերծ մնալ ՀՀ վարչապետի խոսքը կոնտեքստից կտրելուց. պարզաբանում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում է զերծ մնալ Փաշինյանի խոսքերը կոնտեքստից դուրս ներկայացնելուց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գևորգյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Շահարկումներից խուսափելու նպատակով, ներկայացնում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը AFP գործակալությանը. «Հակամարտությունների կարգավորումը պետք է իրականացվի փոխզիջումների հիման վրա։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը պատրաստ են զիջումների այնքանով, որքանով Ադրբեջանն է պատրաստ զիջումների»: Հորդորում եմ ԶԼՄ գործընկերին զերծ մնալ վարչապետի խոսքը կոնտեքստից դուրս, ոչ ամբողջական կամ սեփական մեկնաբանությամբ ներկայացնելուց»,- գրել է Գևորգյանը:

Ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել այն մասին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի պատրաստ է ԼՂ հարցով գնալ զիջումների, եթե դրան պատրաստ է նաև Ադրբեջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում