Թունյանը սփյուռքահայերին հորդորեց Արցախին աջակցությունը ցուցաբերել դրամական փոխանցման տեսքով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է անում Արցախին աջակցելու ցանկություն ունեցող հայրենակիցներին կատարել միայն դրամական փոխանցումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թունյանն այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին:

Նա նախ շնորհակալություն հայտնեց սփյուռքի հայրենակիցներին՝շարունակական ջանքերի, աջակցության համար: «Ինձ այս օրերին զանգել են տարբեր մարդիկ, որոնք հետաքրքրվում են, թե ինչ է պետք Արցախին և ինչպես դա ուղարկել: Կան շատ դեպքեր, երբ օգնելու ցանկություն ունեցող մարդիկ հավաքում են այնպիսի բաներ, որոնք և ուղարկելն է դժվար, և դրանց կարիքը չկա»,-ասաց պատգամավորը:

Դիմելով Արցախին, Հայաստանին աջակցելու ցանկություն ունեցող սփյուռքի հայրենակիցներին՝ Թունյանն ասաց. «Ամենաճիշտ տարբերակը դրամական փոխանցում կատարելն է, քանի որ տեղում շատ ավելի լավ գիտեն, թե այդ գումարներն ինչի համար է պետք օգտագործել»: Փոխանցում կարելի է կատարել Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բացված հատուկ հաշվեհամարներին՝ Հայբիզնեսբանկում և Արցախբանկում, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նախնական տվյալներով զոհվել է 240 զինծառայող և կամավորական:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին