Տնտեսություն

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասները

1 րոպեի ընթերցում

Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքի բնակիչների գյուղատեխնիկայի, այգիների վնասները

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊԵՐՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով ևս 3 տարով երկարաձգվում է օրենքի գործողության ժամկետը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Սիփան Փաշինյանի ներկայացրած օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում՝ ստանալով 100 «կողմ» ձայն:

Նախագծով առաջարկվում է ևս 3 տարով երկարաձգել սահմանամերձ համայնքների բնակիչներին տրամադրվող սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը, բացի այդ ամրագրել նոր արտոնություններ:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում մի քանի փոփոխություններ են արվել: Սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով գյուղատնտեսական կենդանիներին, գյուղտեխնիկային, պտղատու այգիներին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն՝ գյուղատնտեսական ոլորտին հասցված ցանկացած վնասի դեպքում փոխհատուցում կտրվի:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում