ԱՀ ԱԺ-ն աշխարհի խորհրդարաններին կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությամբ կոչ է արել աշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանցիրավունքները պաշտպանելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Հայտարարության մեջ նշված է. «Հաշվի առնելով, որ 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, զինված հարձակում եննախաձեռնել Արցախի Հանրապետության դեմ՝ Արցախի Հանրապետության ևԱդրբեջանի սահմանի ողջ երկայնքով,

Ընդգծելով Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայում Թուրքիայիուղղակի ներգրավածությունը և նրա կողմից ռազմական գործողություններիփաստացի հրամանատարությունն ու ղեկավարումը,

Խորը մտահոգություն հայտնելով Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայումԹուրքիայի և Ադրբեջանի կողմից ահաբեկչական կազմակերպություններիզինյալների ներգրավվման փաստի կապակցությամբ,

Հաշվի առնելով, որ լայնածավալ ռազմական հարձակումն Արցախի Հանրապետությանդեմ շարունակվում է աճող ինտենսիվությամբ և ուղեկցվում է զինվածհակամարտությունների ժամանակ կիրառելի օրենքների և սովորույթներիխախտումներով, ներառյալ՝ քաղաքների և գյուղերի, այդ թվում՝ մայրաքաղաք

Ստեփանակերտի դեմ ոչ-ընտրողական և մեծ կործանարարություն ունեցողզինատեսակների կիրառմամբ, որի արդյունքում քաղաքաղիական բնակչությանշրջանում կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ,

Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` ՌուսաստանիԴաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության,ինպես նաև միջազգային հանրության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղվածտարածաշրջանում խաղաղութան վերականգնմանը, և միևնույն Ժամանակ, ափսոսանք

հայտնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշմանհետևանքով այդ քայլերը գործնական արդյուքն չեն տվել,

Ընդգծելով, որ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիանպետք է դիտվի խաղաղ բնակչության դեմ ուղղված համատարած և համակարգվածհարձակումների համատեքստում, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմիցինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակ՝ 1988 թ․ սկսված Արցախյան

ազգային ազատագրական շարժման սկզբից ի վեր,

Ճանաչելով, որ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքներիշարունակական խախտումները և իրենց անկապտելի իրավունքների իրացմանխոչնդոտումը ոչ այլ ինչ են, քան մարդկության դեմ հանցագործություն՝Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Թուրքիայի և

Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ համատեղիրականացվող ագրեսիան ընդդեմ Արցախի Հանրապետության և կոչ է անումաշխարհի երկրների խորհրդարաններին ճանաչել Արցախի Հանրապետությանանկախությունը՝ որպես ամենաարդյունավետ միջոցը՝ Արցախի խաղաղ բնակչությանդեմ իրականացվող ծանր հանցագործությունները կասեցնելու և նրանցիրավունքները պաշտպանելու նպատակով»:

Հայերեն English Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում