Սփյուռք

Լոս Անջելեսի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին. քաղաքապետ Էրիկ Գարսետի

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին. քաղաքապետ Էրիկ Գարսետի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսը հպարտ է, որ հայկական ամենամեծ սփյուռքի տունն է, քաղաքի ղեկավարությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթերի» իր էջում գրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին:

«Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»,- նշել է քաղաքապետը:

Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից:

Լոս Անջելեսի հայերը բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի դեմ: Հոկտեմբերի 4-ին, օրինակ, CNN-ի դիմաց հայերը մոբիլիզացվել և բողոքի ցույց էին անում, երգում հայրենասիրական երգեր, ծածանում Հայաստանի և Արցախի դրոշները: Նրանք CNN-ի ուշադրությունն էին հրավիրում Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վրա՝ «CNN, որտե՞ղ ես» պաստառով իրենց զարմանքն ու զայրույթն արտահայտելով լրատվամիջոցի լռության առնչությամբ:

Պատրաստեց Աննա Գրիգորյանը

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում