Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանը, խաղաղ բնակչությանը թիրախավորելով, նորից ապացուցեց՝ Արցախն իր կազմում լինել չի կարող

5 րոպեի ընթերցում

Ադրբեջանը, խաղաղ բնակչությանը թիրախավորելով, նորից ապացուցեց՝ Արցախն իր կազմում լինել չի կարող

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը երբեք Ադրբեջանի կազմում լինել չի կարող, հակառակորդը թիրախավորում է Արցախի հայ խաղաղ բնակչությանը, Ադրբեջանին պետք են տարածքներ՝ առանց հայկական բնակչության և Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ փորձում է ավարտին հասցնել դեռ 100 տարի առաջ Արևմտյան Հայաստանում սկսված ցեղասպանության քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեցին փորձագետները:

«Միանշանակ որևէ մեկի համար ապացուցման կարիք չունի այն, որ Արցախը, մեր հայրենիքի ցանկացած մաս, որտեղ բնակվում են հայերը, երբևէ չի կարող լինել որևէ ադրբեջանական կամ թուրքական պետականության կազմում՝ ցանկացած կարգավիճակով: Դա փաստ է, ապացուցված է թե վերջին 100 և ավելի տարիների ընթացքում, թե հենց այս օրերին, որովհետև, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի գործադրմամբ հստակ կերպով թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքները, շենքերը, բնակավայրերը: Մասսայական քաոսային հարվածներ է հասցնում, ինչի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են Արցախում տուժել, վիրավորվել, մահացել»,- ասաց «Օրբելի»կենտրոնի ադրբեջանական հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Նա նշեց՝ պարզ է, որ նրանց գործելաոճն այժմ ահաբեկչական է բնակչության նկատմամբ: Հովհաննիսյանը նկատեց, որ այս ահաբեկչական գործողություններն ուղեկցվում են նաև Ադրբեջանի կողմից պաշտոնական հայտարարություններով, որ հայերը լքեն Արցախի տարածքը, հակառակ դեպքում հարվածելու են խաղաղ բնակչությանը: «Նմանատիպ մեթոդներով փորձում են թե խուճապ տարածել, թե հստակ կերպով արձանագրում են, որ իրենց պետք են տարածքներ՝ առանց հայկական բնակչության և պատրաստ են այդ բնակչությանն իրենց բոլոր հնարավոր միջոցներով հարվածելու»,- նշեց նա:

Ադրբեջանական կողմի համար հայը հարմար թշնամու կերպար է, որին հնարավորության դեպքում կարող են ամենաանմարդկային ձևերով սպանել, Հովհաննիսյանը հիշեց՝ ինչպես, օրինակ, քնած Գուրգեն Մարգարյանին, և ինչպես հիմա Ադրբեջանի զինված ուժերը փորձում են անել Արցախի ողջ խաղաղ բնակչության նկատմամբ:

Քաղաքագետ Թևան Պողոսյանը, անդրադառնալով հակառակորդի կողմից Արցախի խաղաղ բնակչության, բնակավայրերի թիրախավորմանը, նշեց՝ սա ցույց է տալիս, որ ունենք ֆաշիստական հակառակորդ, որի նպատակն է վերացնել հայ ազգը, դրա համար էլ նույնիսկ քաղաքացիական բնակավայրերն են թիրախավորել: «Նրանք պարզապես ցանկանում են մեզ այստեղից վերացնել: Սա հառկակորդի համար երբևէ տարածքային խնդիր չի եղել: Եղել է հայաթափության և հայատայացության քաղաքականության շարունակությունը»,- ասաց Պողոսյանը:

Նա նշեց, որ դա սկսվել է դեռ 1 դար առաջ՝ Թուրքիայում՝ ցեղասպանություն քաղաքականությամբ, սակայն այդ քաղաքականությունը հաջողության չհասավ այնտեղ, հայ ազգը կանգնեց: «Ուժեղացավ մայր հողում, հիմա էլ փորձում է նաև այստեղ անել, եթե այն ժամանակ Արևմուտքում էր, հիմա նաև Արևելքից են դա փորձում անել»,- ասաց Պողոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվուն են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք: Շփման գծի ողջ երկայնքով ընթացել են համառ մարտեր, երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության մեծ կորուստներ. ադրբեջանական կողմի կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը:

Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման վերաբերյալ: Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» և «Սմերչ» համակարգեր: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները՝ կոչ անելով Ադրբեջանի բնակչությանը արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Աննա Գրիգորյան

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում