Քաղաքականություն

Մակրոնը կողմերին խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. Reuters

1 րոպեի ընթերցում

Մակրոնը կողմերին խաղաղ կարգավորման բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. Reuters

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի հաջորդաբար հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին հայտնում է Reuters-ը:

Մակրոնն ասել է, որ աշխատանքը պետք է սկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:

Վերջինս կրկնել է նաև հրադադարի իր կոչը:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում