ԱԻՆ պաշտոնյան ներկայացրեց օդային տագնապի դեպքում բնակչության վարվելակերպի կանոնները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ Էդան Սնգրյանը ներկայացրեց քաղպաշտպանական ազդանշաններով նախատեսված բնակչության վարվելակերպի կանոնները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սնգրյանը հիշեցրեց, որ «օդային տագնապ» ազդանշանը տրվում է շչակներով:

«Այս պահի դրությամբ ունենք նաև այլ հնարավորություններ` բոլոր օպերատորները տրամադրում են մեզ ցանցերը կարճ հաղորդագրությունների տեսքով ինֆորմացիան հասցնելու համար, և ունենք հնարավորություններ զանգվածային լրատվամիջոցներով հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել և իրավիճակը, և ազդանշանները, և վարվելակերպի կանոնները»,- ասաց Սնգրյանը:

ԱԻՆ Փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետը ներկայացրեց բնակչության վարվելակերպի կանոնները յուրաքանչյուր դեպքով.

Եթե գտնվում ենք տանը, ապա պետք է կարճ ժամանակահատվածում վերցնել առաջին անհրաժեշտության իրերը, առարկաներ, որոշակի քանակությամբ սնունդ, ջուր, փաստաթղթեր, հագնվել և առանց խուճապի մատնվելու ուղևորվել մերձակա պաշտպանական կառույցներ (նկուղներ, ստորգետնյա կառույցներ): Այս բոլոր խորհրդատվությունները ամրագրված են Կառավարության համապատասխան որոշումներով և տարբեր տարիներին ուսուցողական ծրագրերի միջոցով քաղաքացիներին հասցված միջոցառումներ են:

Եթե գտնում եք դրսում, անհապաղ գնահատեք իրավիճակը և առանց խուճապի մատնվելու որոշեք ամենաապահով տարածքը, եթե մերձակայքում կան պաշտպանական կառույցներ, ուղևորվեք այնտեղ:

Եթե գտնվում եք տրանսպորտային միջոցներում պետք է առաջին հերթին անվտանգ կանգնեցնել տրանսպորտային միջոցը, չխոչընդոտել վարորդներին և երթևեկության կանոնները, որից հետո դուրս գալ տրանսպորտային միջոցից և հնարավորինս կարճ ճանապարհով ուղևորվել դեպի պաշտպանական կառույցները:

Եթե գտնվում եք աշխատավայրում կամ հանրային այլ տարածքներում, հետևեք տրվող հաղորդագրություններին, եթե չկան այդպիսի հաղորդագրություններ, առանց խուճապի դուրս եկեք տարածքներից և ուղևորվեք մերձակա պաշտպանական կառույցները:

Եթե գտնվում եք արդյունաբերական հիմնարկություններում, ապա առաջնորդվեք արդյունաբերական ձեռնարկություններում սահմանված կանոնակարգերով»,- ասաց Սնգրյանը:

Նա հիշեցրեց, որ պաշտպանական կառույցները նկուղներն են, կիսանկուղային հարկերը, մետրոպոլիտենը և ստորգետնյա կառույցները:

«Եթե գտնվում եք բնակավայրերից դուրս, օգտագործեք տեղանքի առանձնահատկությունները: Դրանք կարող են լինել տարբեր ջրատարներ, խորացված այլ կառույցներ, խորշեր և այլն»,- եզրափակեց Սնգրյանը:

Հայերեն

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին

Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր. ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Միրզոյանի՝ հանրաքվեով նոր Սահմանադրության մերժման դեպքում հրաժարականի առաջարկը համաձայնեցված չէ. ԱԺ նախագահ

Կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը և վիզաների ազատականացման հեռանկարը

Կատարցի միջնորդները վերադարձել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունները խթանելու նպատակով. Reuters

ԱԺ նախագահն ընդդիմությանն առաջարկել է աջակցել նոր Սահմանադրության հարցը հանրաքվեի դնելուն

Սևակ Միքայելյանն ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

Երևանում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Հաքերները Binance կրիպտոբորսայից գողացել են 6,3 միլիարդ դոլարի կրիպտոարժույթ