ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական կողմը Հադրութ քաղաքի ուղղությամբ կիրառել է «Սմերչ» հրթիռային համակարգ, կան քաղաքացիական վիրավորներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Հենց նոր «Սմերչ» խփեց Հադրութ քաղաքին։ Կան քաղաքացիական վիրավորներ»,-գրել է Հովհաննիսյանը:
Այլ մանրամասներ Հովհաննիսյանը չի հայտնել:
«Արմենպրես»-ը հետևում է իրադարձությունների զարգացմանը, նյութը կթարմացվի:
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության դեմ բազմիցս կիրառվում են հրթիռահրետանային արդիական համակարգեր: Հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է4և վիրավորվել11քաղաքացիական անձ: Ադրբեջանը հոկտեմբերի 1-ին նաև հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի, երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում: Քաղաքացիական անձանց շրջանում հայկական կողմն ունի 12 զոհ: