Սփյուռք

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

3 րոպեի ընթերցում

Մեր ոգին հանձնվել չգիտի. հայաշատ Գլենդելում Ադրբեջանի սադրանքների դեմ բողոքի ցույցեր են

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների և ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի և հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչև վերջին շունչը կանգնած են հայրենիքի կողքին, ամեն կերպ աջակցելու են:

«Ինչ էլ, որ լինի, երբեք չենք հանձնվելու, մեր ոգին հանձնվել չգիտի», «Եթե պետք լինի, պատրաստ ենք, ժամանակը գա, կգնանք», «Հենց այսօր պատրաստ եմ գնալու». այս և նմանատիպ այլ ուղերձներ են հնչեցրել ցույցի մասնակից հայերը:

Ցույցի մասնակիցները կոչով դիմել են նաև իրենց քաղաքները ներկայացնող կոնգրեսականներին, սենատորներին, նահանգային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք ևս դատապարտող հայտարարություններով հանդես գան:

Բողոքի ցույց է լինելու նաև Բըրբանկում: Լոս Անջելեսում սեպտեմբերի 30-ի երեկոյան ցույց է կազմակերպվելու Ադրբեջանի հյուպատոսարանի առջեւ` նպատակ ունենալով դատապարտել խաղաղ բնակչության վրա ադրբեջանական հարձակումները: Հայ համայնքը պատրաստվում է կոչով դիմել ԱՄՆ կառավարությանը` պահանջելով դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը` խիստ դատապարտելով նաեւ պատերազմական իրավիճակին Թուրքիայի ներգրավվածության գործընթացը:

Արցախիհետշփմանգծիողջերկայնքովսեպտեմբերի 27-իվաղառավոտյանԱդրբեջաննակտիվհրետակոծությունէսկսել:Հրետակոծվումեննաևխաղաղբնակավայրերը,այդթվումմայրաքաղաքՍտեփանակերտը:ԱդրբեջանիհարձակմանհետևանքովառաջինզոհերըեղելենՄարտունուշրջանում՝մեկկինևմեկերեխա,սեպտեմբերի 28-ինևսմեկերեխաէզոհվել:Հայկականկողմնունի 84զոհևկաշուրջ

120վիրավորտարբերաստիճանիմարմնականվնասվածքներով։Հակառակորդըհրետակոծելէնաևդպրոցներ,ներառյալՍտեփանակերտում։ՀայաստանիՀանրապետությունումևԱրցախումհայտարարվելէռազմականդրությունևընդհանուրզորահավաք։ԱրցախիուղղությամբԱդրբեջանիկողմիցսանձազերծվածգործողություններիարդյունքում,ճշտվածտեղեկություններով,ադրբեջանականկողմնունիմարդկայինավելիքան 400կորուստ:Առայժմհայտնիտվյալներով՝ադրբեջանականզինուժնընդհանուրառմամբկորցրելէ 4ուղղաթիռ, 50ԱԹՍ, 80զրահատեխնիկա՝ներառյալտանկ, 82ավտոտրասնպորտ, 1ինքնաթիռ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում