Սփյուռք

Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

1 րոպեի ընթերցում

Իրանի Խոյ քաղաքի հայկական եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվել են Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու բակի բարեկարգման աշխատանքները, որի համար Խոյ քաղաքի քաղաքապետարանը մոտ 145 հազար ԱՄՆ դոլար է հատկացրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից:

Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության փոխանցմամբ՝ բարեկարգմանաշխատանքների շրջանակներում կատարվել են բակի սալիկապատման, կանաչապատման, ջրհորդանների, ջրանցքների կառուցապատման, վերակառուցման և լուսավորության անցկացման աշխատանքներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում