Տնտեսություն

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով

1 րոպեի ընթերցում

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը աճել է 24%-ով

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2020 թվականի առաջին կիսամյակում 2019թ․ նույն ժամանակահատվածի համեմատ շրջանառությունն աճել է 24%-ով` $142 մլն-ից հասնելով $176 մլն-ի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հայտնել է, որ ոլորտում աշխատողների քանակը աճել է 13%-ով՝ 14 533-ից հասնելով 16 442-ի, իսկ ակտիվ կազմակերպությունների քանակը աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում