ԲՀԿ-ական պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ նախապատրաստվում է պատերազմ հրահրելու

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կարծիքով՝ Ադրբեջանի, Թուրքիայի ղեկավարությունների վերջին հայտարարությունները, օգոստոսին անցկացված համատեղ զորավարժությունները փաստում են այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ պատրաստվում է պատերազմ հրահրել, տանում է նախապատրաստական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբովյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում:

Պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանի նախագահը, Թուրքիայի նախագահը, այդ երկրների արտգործնախարարները, ռազմական ղեկավարությունները շատ ակտիվ տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ են վարում այն ուղղությամբ, որ հնարավոր է նոր ռազմական սադրանքների գնան: Աբովյանը հիշեցրեց, որ օգոստոսին Թուրքիան ու Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում: Նա նկատեց նաև, որ նաև արաբական, եվրոպական մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ Թուրքիան շատ ակտիվորեն Ադրբեջանում տեղակայում է իսլամիստական գրոհայինների, ահաբեկիչների: «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունը բնավ կապ չունի բանակցային պրոցեսի հետ: Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ, տանում է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ: Այսօր իրավիճակը կարդինալ տարբեր է: Առաջին անգամ Թուրքիան ռազմական իր ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներում ոչ թե բացառում է կամ քողարկված է գործում, այլ հստակ, ուղիղ հայտարարում է, որ ներգրավված է լինելու ենթադրվող պրոցեսներին»,-ասաց պատգամավորը:

Աբովյանը կարևոր է համարում, որ Հայաստանն առաջին հերթին բոլոր հնարավոր և անհնարին միջազգային խողովակներով և հարթակներում բարձրացնի այդ հարցը: «Մենք ունենք ապացույցները, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ փորձում է կրկին ռազմական լարվածություն գեներացնել տարածաշրջանում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները պետք է ստիպեն հայկական կողմին թե բանակցությունների սեղանին, թե առհասարակ միջազգային ասպարեզում դիվանագիտական առումով ավելի հետևողական ու ագրեսիվ լինել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս կրկին իրականությունից կտրված հայտարարություն էր արել՝ նշելով, թե իբր Հայաստանի ղեկավարությունը լուրջ հարված է հասցրել բանակցային գործընթացին, և որ իրենք հրաժարվում են բանակցություններից:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը