«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում հատուկ մրցանակի արժանացան բուժաշխատողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության 29-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Զվարթնոց տաճարում մեկնարկած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը հատուկ մրցանակ հանձվեց բոլոր 20 բժշկական հիմնարկների բուժաշխատողներին՝ համավարակի ընթացքում անձնվեր աշխատանքի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցանակը հանձնեց կորոնավիրուսը հաղթահարած Պետրոս Պետրոսյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի «COVID-19» կլինիկայի ղեկավար Սարգիս Ղազարյանին։

Սարգիս Ղազարյանը բոլոր բժիշկների անունից շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու, ինչպես նաև Կառավարությանը կորոնավիրուսի բարդ ժամանակահատվածում աջակցելու համար:

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում ու արժևորվում են այն քաղաքացիները, որոնք իրենց ուժերով հիմնել են սեփական գործ, ստեղծել են բիզնես՝ ապագան կապելով Հայաստանի հետ: Ավելի վաղ, վարչապետ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ արդեն երկրորդտարին Անկախության օրը կնշվի՝ մեծարելով ՀՀ քաղաքացուն: Միջոցառումն ուղեկցվելու է երաժշտական ծրագրով:

Նախորդ տարի «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունն անցկացվել էր Գյումրու Սև Բերդ ամրոցում: Գլխավոր մրցանակը ստացել էր թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:

Հայաստանի երրորդ Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 28-րդ տարեդարձը: 28 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության 95,5%-ը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Արդեն երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Կարեն Խաչատրյան

Հայերեն العربية English Русский

Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի տեղակալի հետ

Ֆրանսիայում Սահմանադրական խորհուրդն արգելափակել է սոցիալական ցանցեր երեխաների մուտքն արգելող օրենքը

Պապիկյանը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել

ՇՄ նախարարությունը շարունակում պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին ընդառաջ իրազեկման աշխատանքները

Խորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժել

Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պետգույքի կոմիտեի տնօրինմանն են փոխանցվել ապօրինի ծագում ունեցող գույք, տրանսպորտային միջոց և բաժնետոմս

Աշխարհի առաջատար մի շարք բուհերում սովորած Դավիդ Թավադյանը նշանակվել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ