Սպորտ

Իգուայինը հեռացել է «Յուվենտուս»-ից

1 րոպեի ընթերցում

Իգուայինը հեռացել է «Յուվենտուս»-ից

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուայինը հեռացել է ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբը և ֆուտբոլիստը խզել են պայմանագիրը: Իգուայինը այսուհետ հանդես կգա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ակումբում: Նա առաջիկայում երկու տարվա պայմանագիր կստորագրի թիմի հետ:

Գոնսալո Իգուայինի պայմանագիրը «Յուվենոտւս»-ի հետ նախատեսված էր մինչև 2021 թվականը: Ագենտինացին թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 149 հանդիպման և դարձել է 66 գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում