Սփյուռք

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

6 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցությունը Բեյրութում ակտիվորեն ներգրավված է մարդասիրական աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսին տեղի ունեցած պայթյունի առաջին իսկ օրից ՀԲԸՄ-ի Հայ երիտասարդաց ընկերակցությունը ՀԲԸՄ-ի Լիբանանի շրջանային վարչության ատենապետ Ժերար Թուֆէնքճյանի ցուցումներով մարդասիրական աշխատանքներ է իրականացնում: ՀԲԸՄ ՀԵԻ-ի մամուլի և տեղեկատվության գրասենյակը հայտնում է, որ սկաուտական շարժումներով, խմբերով աշխատանք են կատարում՝ աջակցելու լիբանանցիներին և լիբանանահայությանը:

«Արմենպրես»-ը ներկայացնում է գրասենյակի հաղորդագրությունը. «4 Օգոստոս 2020-ի Պէյրութի նաւահանգիստին չարաղէտ պայթումը աւերակոյտի վերածեց մայրաքաղաք Պէյրութին մէկ երրորդ տարածութիւնը: Պայթումը քանդեց բնակարաններ, հաստատութիւններ, թաղամասեր, խլեց շուրջ երկու հարիւր նահատակներ, հազարաւոր վիրաւորներ: Պէյրութի ծովեզերեայ շրջաններու բնակչութիւնը կրեց քանդումին եւ աւերումին ամենածանր հարուածները:

Լիբանան անցնող Հոկտեմբերէն ի վեր տնտեսական, քաղաքական զանազան տագնապներ կը դիմագրաւէր: Նոր Տարիէն ետք անոր կաթուածահար կացութեան վրայ եկաւ աւելնալու պսակաւոր ժահրին (քորոնա) պարտադրած ակամայ ինքնամեկուսացումը: Այս որոշումը գրեթէ ամբողջութեամբ անշարժութեան մատնեց երկրին առօրեան:

Պէյրութի նաւահանագիստին պայթումը մարդկային, տնտեսական կորուստներուն կողքին բարոյական ծանր հարուած մը տուաւ լաւատեսութեամբ յատկանշուող լիբանանցիին: Նաւահանգիստին համեմատաբար կից շրջանները՝ Մար Միխայիլ, Սայֆի, Քարանթինա, Հաճըն, Խալիլ Պատուի, Ճըմէյզի,Աշրեֆիյէ, Պուրճ Համուտ, Մար Եուսէֆ ապրեցան եւ տակաւին կ'ապրին ծանր պահեր:

Կեանքի այսպիսի յուսահատական մէկ պահուն, միջազգային եւ տեղական մարդասիրական կազմակերպութիւններուն կողքին, իրենց երախտաշատ գործունէութեամբ յիշատակութեան եւ գնահատանքի արժանացան լիբանանեան երիտասարդական, բարեգործական կազմակերպութիւններ, որոնք անմիջապէս օգնութեան ձեռք մեկնելու լծուեցան աղէտահար բոլոր շրջաններուն մէջ, մեղմացնելու հազարաւոր կարիքաւորներու, անպատսպառներու դժուարութիւնները:

Պայթումին առաջին իսկ օրէն, ՀԲԸՄ- ՀԵԸ-ի ընտանիքը, ՀԲԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչութեան ատենապետ Ժերար Թիւֆէնքճեանի ցուցմունքներով մարդասիրական աշխատանքներու լծուեցան: Աշխատանքին յատկապէս իրենց գործունեայ մասնակցութիւնը բերին ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներէն Կերի Նազարեանը եւ Արթօ Գունտաքճեանը (ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ Վիգէն Չերչեան, 4 Օգոստոսի պայթումին հետեւանքով վիրաւորուած ըլլալով, հեռուէն հետեւեցաւ աշխատանքներու ընթացքին) : Այս նպատակով անմիջական կարիքներու եւ շտապի գրասենեակներ հաստատուեցան ՀԲԸՄ-ՀԵԸ-ի Նազարեան- Զապէլ Մովսէսեան կեդրոնին մէջ, ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի գրասենեակներու պաշտօնէութեան եւ կամաւորներու մասնակցութեամբ:

Այս լոյսին տակ, ՀԲԸՄ-ՀԵԸ-ի սկաուտական զոյգ շարժումները՝ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան, իրենց խմբապետական բոլոր կազմերով եւ սկաուտական բոլոր խումբերով, ՀԵԸ-ի երիտասարդական, համալսարանական, տիկնանց վարչութիւնները մինչեւ օրս պատնէշի վրայ գնահատելի աշխատանք կը կատարեն, հասնելու լիբանանցիներու եւ լիբանանահայութեան կարիքներուն:

Այս բոլորը աւելի պատկերաւոր եւ ստոյգ իմանալու նպատակով լուսարձակի տակ պիտի առնենք Պէյրութի պայթումէն մինչեւ օրս ՀԲԸՄ-ՀԵԸ-ի միաւորներուն ծաւալած կամաւոր գործունէութեան հիմնական աշխատանքերը:

ԱՒԵՐՈՒԱԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ԵՒ ՃԱՄԲԱՆԵՐՈՒ ՄԱՔՐՈՒԹԻՒՆ

Պայթումին յաջորդ օրը, առաւօտեան ժամերէն սկսեալ, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումներու ընդհանուր խմբապետներ Եղիկ Աւետիքեան, Կարէն Պասմաճեան խմբապետութեան մնացեալ անդամներուն եւ խումբերուն ընկերակցութեամբ, խմբակներու բաժնուելով, այցելեցին աղէտեալ գօտիի թաղամասերը: Պարտականութիւնները սկիզբէն ճշդելով, իւրաքանչիւր խումբ կը ստանձնէր շէնք մը:

ՀԵԸ-ի խումբերը տարածուեցան Ճըմէյզիի, Սայֆիի, Մար Միխայիլի, Աշրեֆիյէի եւ Խալիլ Պատուիի շրջաններուն մէջ: Աշխատանքներուն մասնակցեցան նաեւ ՀԵԸ Անդրանիկ Սեւանի եւ ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի ծնողաց ընկերային վարչութիւններէն անդամ-անդամուհիներ:

Անոնցմէ մաս մը լծուեցաւ ապակիի փշրանքներով ծածկուած ճամբաներուն մաքրութեամբ, մինչ այլ խումբեր բնակարաններ այցելելով օգնութեան ձեռք երկարեցին՝ մաքրելով բնակարաններու մէջ քանդուած դուռերը, պատուհանները, նէյլոնի շերտերով պատելով պատուհանները, թափելով անգործածելի դարձած առարկաները: Անոնք նաեւ մաքրեցին խանութներ:

Քանդուած բաժինները մաքրելու զուգահեռ, մեր տղաքն ու աղջիկները առաջնային օժանդակութիւն հայթայթեցին վիրաւորներուն, ոմանց՝ Կարմիր Խաչի միջոցով առաջնորդելով հիւանդանոց: Անոնք նաեւ մաքրեցին եւ կարգաւորեցին ՀԲԸՄ-ի Խալիլ Պատաուի դարմանատան սենեակները:

Բնակիչներէն շատ-շատեր իրենց յուզումն ու նեղութիւնը զսպելով, երախտագիտութիւն յայտնեցին ՀԵԸ-ի սկաուտական շարժումը ներկայացնող անդամ-անդամուհիներուն, իրենց նուիրումին եւ բծախնդիր աշխատանքին համար»:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց ավելի մեծ պայթյուն է որոտացել: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում