Տնտեսություն

Սիրած զբաղմունքից բիզնես. Insider-ն անդրադարձել է հայկական պանրի արտադրության ավանդույթներին

2 րոպեի ընթերցում

Սիրած զբաղմունքից բիզնես. Insider-ն անդրադարձել է հայկական պանրի արտադրության ավանդույթներին

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպե՞ս է Ճամբարակ գյուղում պահպանվում Հայաստանում պանրի պատրաստման 5000 տարվա ավանդույթը. «Insider»-ն անդրադարձել է Հայաստանում պանրի պատրաստման ավանդույթներին՝ ներկայացնելով մոթալ պանիրը: Հոդվածի հեղինակը, հյուրընկալվելով Ճամբարակ գյուղում, պանրի արտադրությամբ զբաղվող Ռուսլան Թորոսյանի օգնությամբ, մանրամասն ներկայացնում է պանրի պատրաստման ավանդույթները, տեխնոլոգիան:

«Իմ տատիկներն ու պապիկները զբաղվել են այս պանրի արտադրությամբ: Այն մեր տարածաշրջանին բնորոշ պանիր է: Ցավոք, վերջին տարիներին այն հայտնվել է վերացման եզրին: Շատ քչերն էին զբաղվում, քանի որ շատ աշխատատար է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Ռուսլան Թորոսյանն՝ պատմելով, որ ընտանիքում որոշում են վերակենդանացնել այս գործը: Ճանապարհորդելով Հայաստանում, հանդիպելով բազմաթիվ ֆերմերների հետ, տարբեր համագործակցության արդյունքում Ռուսլան Թորոսյանի ընտանիքը սկսում է զբաղվել մոթալ պանրի արտադրությամբ:

Մանրամասն ներկայացնելով պանրի արտադրության տեխնոլոգիան՝ Ռուսլան Թորոսյանը նշում է, որ շուկայում սպառումն այդքան մեծ չէ, քանի որ այն թանկ է:

«Այս գործի մեջ կարևորությունն այն է, որ պետք է սիրես այն: Մեր պարագայում հոբբին դարձավ բիզնես, կարողացանք, սիրված զբաղմունքի միջոցով որոշ եկամուտ ստանալ»,-հավելեց Ռուսլան Թորոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում