Ռումինիայում բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը սեպտեմբերի 12-ին մասնակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն (պատմական հայաբնակ Ջուրջով) քաղաքում անցկացված Գեորգենի հայկական արվեստի հոբելյանական 10-րդ փառատոնին: Այն կազմակերպվել էր Գեորգենի Հայ կաթոլիկ միության ղեկավար Լասլո Կուլչարի նախաձեռնությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ռումինիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ միջոցառմանը մասնակցում էին տեղական իշխանությունների ներկայացուցիչներ և հյուրեր հունգարախոս հայ կաթոլիկ համայնքից:

Փառատոնի բացման մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Մխիթարյան միաբանության աբբահայր Ստեփանոս Ակոնց-Կյովերին (1740-1824թթ.) նվիրված հուշատախտակի մոտ: Դեսպան Մինասյանն ընդգծել է նմանատիպ միջոցառումների անցկացման կարևորությունը Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքի ինքնության պահպանման և պատմական Հայրենիքի հետ կապերի խորացման գործում: Այդ համատեքստում, դեսպանը նաև ընդգծել է քույր քաղաքների և մարզերի միջև սերտ համագործակցության հաստատումը, հիշատակելով 2019թ. Հարգիտա նահանգի և Գեորգենի քաղաքի պատվիրակության այցը Լոռվա մարզ:

Շարունակելով իր խոսքը՝ դեսպան Մինասյանը կարևորեց, որ դարեր շարունակ կտրված լինելով Հայաստանից, Տրանսիլվանիայի հունգարախոս հայ կաթոլիկ համայնքը շարունակում է ապրել Հայաստանի հաջողություններով ու մարտահրավերներով, ինչի վառ ապացույցն էր 2020թ. հուլիսին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ժամանակ պատմական Հայրենիքին նրանց ցուցաբերած բարոյական աջակցությունը:

Արարողության ավարտից հետո տեղի է ունեցել տեսակոնֆերանս, որին Գեորգենից միացել են Դեսպան Մինասյանը, Հարգիտայի մարզային և Գեորգենի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, իսկ Հայաստանից՝ Լոռու մարզպետարանի և Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչները: Ներկաներին տեսաուղերձներով դիմել են Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ու Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան:

Փառատոնի շրջանակներում Գեորգենի հայկական մշակութային կենտրոնում ներկայացվել են ցուցադրություններ նվիրված տեղի հայ համայնքի ներկայացուցիչների ազգային զգեստներին, հայկական այբուբենին ու տառերին, ինչպես նաև Հայաստանին ու նրա բնակիչներին: Օրվա ավարտին Գեորգենի հայ կաթոլիկ եկեղեցում անցկացվել են դասական երաժշտության համերգ:

Սեպտեմբերի 13-ին Հարգիտա նահանգի վարչական կենտրոն Միերկուրեա-Չուկում, դեսպանության և Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աջակցությամբ բացվել է Կոմիտաս վարդապետին նվիրված ցուցահանդես, որը այցելուների համար բաց կլինի երկու շաբաթ: Փառատոնը լայնորեն լուսաբանվել է տեղական հեռուստատեսության և մամուլի կողմից:

Հայերեն Русский

Սոչիի ափերին լցանավին հարվածի հետևանքով առաջացած բաց կրակը մեկուսացվել է, ջրատարածքի աղտոտում չկա

Հայտարարվել է մրցույթ Երասխի հատվածում երկաթուղին վերականգնելու համար․ Փաշինյան

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի