Քաղաքականություն

Մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման ԱԺ-ի հինգերորդ նստաշրջանի առաջին նիստը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Խորհրդարանը կքննարկիՍահմանադրական դատարանի դատավորի ընտրություն հարցը: Պատգամավորները կքննարկեն Դատավորների ընդհանուր ժողովի, ՀՀ նախագահի և կառավարության կողմից առաջադրված թեկնածուների ընտրության հարցը, կքվեարկեն:

Օրակարգում է նաև Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: Պատգամավորները կքննարկեն նաև «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, Նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետեւանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաեւ արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին հարցը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում