Սպորտ

Ազարենկան հաղթեց Ուիլյամսին

1 րոպեի ընթերցում

Ազարենկան հաղթեց Ուիլյամսին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում ընթացող կանանց մենախաղի կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը բելառուս Վիկտորիա Ազարենկոն էր: 1 ժամ 53 րոպե ձգված մրցախաղում Ազարենկան հաղթեց երեք սեթերից հետո 1:6, 6:3, 6:3 հաշվով:

2013 թվականից ի վեր բելառուս թենիսիստն առաջին անգամ է դուրս գալիս Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկ եզրափակիչ:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում