Ուկրաինայի գլխավոր դատախազն ու ՀՀ դեսպանը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի գլխավոր դատախազի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի և Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովայի հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը, նշելով, որ կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր:

Դեսպան Սեյրանյանը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազության գոհունակությունն ուկրաինացի գործընկերների հետ համագործակցության մակարդակի առնչությամբ։ Կողմերը համաձայնել են, որ գոյություն ունեցող իրավական բազան, այդ թվում Կիևում 2008թ․ նոյեմբերի 13-ին Հայաստանի և Ուկրաինայի գլխավոր դատախազների միջև կնքված «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ուկրաինայի գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին» համաձայնագիրը թույլ է տալիս գործակցությունն իրականացնել ամենաբարձր մակարդակով։

Հայ դիվանագետը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է խորացնել հարաբերություններն Ուկրաինայի իրավապահ համակարգի հետ միջազգային պայմանագրերի շրջանակներում:

Ի պատասխան տիկին գլխավոր դատախազը հայտնել է, որ «մենք Հայաստանի հետ արդյունավետ համագործակցություն ենք հաստատել միջազգային իրավական փոխօգնության հարցում: Պարբերական երկկողմ շփումները թույլ են տալիս արդյունավետ կերպով լուծել երկու երկրների խնդիրները, մարտահրավերները և ընդհանուր խնդիրները հանցավորության դեմ պայքարի գործում»։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի բազմահազար հայ համայնքին առնչվող հարցեր։ Տիկին Վենեդիկտովան փաստել է, որ համայնքի անդամների ճնշող մեծամասնությունն օրինապաշտ քաղաքացիներ են և դրականն այն է, որ համայնքում գործում են կարգավորիչ օրինակելի մեխանիզմներ, որոնք հիմնված են հայ ժողովրդի հարուստ ավանդույթների և մշակույթի վրա։

Հայերեն English Русский

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե