Արցախ

Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արցախի նախագահը ցավակցություն է հայտնել լրագրող Դանա Մազալովայի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Թվիթեր»-ի իր էջում իր ցավակցությունն է հայտնել չեխ հայտնի լրագրող Դանա Մազալովայի մահվան առիթով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը գրել է. «Ցավով տեղեկացա չեխ փաստաբան, լրագրող Դանա Մազալովայի մահվան մասին, ով Արցախյան ազատամարտի տարիներին տեղում էր, հաղորդում էր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մասին, օբյեկտիվ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվություն տրամադրում Արցախում տեղի ունեցած իրադարձությունների մասին տարբեր միջազգային հարթակներում: Դանա Մազալովան միշտ աչքի է ընկել պրոֆեսիոնալ լրագրողին բնորոշող հատկանիշներով ՝ սկզբունքային դիրքորոշմամբ և անկողմնակալությամբ»:

Արցախի նախագահն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել Մազալովայի ընտանիքին և ընկերներին՝ կիսելով նրանց վիշտը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում