Հասարակական

Փաշինյանն Այգեպարում ծանոթացել է հրետակոծությունից վնասված և փլուզված տների նորոգման աշխատանքներին

1 րոպեի ընթերցում

Փաշինյանն Այգեպարում ծանոթացել է հրետակոծությունից վնասված և փլուզված տների նորոգման աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար համայնքում ծանոթացել է ադրբեջանական հրետակոծությունից վնասված և փլուզված տների նորոգման աշխատանքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սահմանապահ Այգեպարը վերածվել է մեծ շինհրապարակի։ Հիմնանորոգվում են հրետակոծությունից փլուզված եւ վնասված տները, ասֆալտապատվում են համայնքի բոլոր փողոցները։ Աշխատանքներում ներգրավված են տեղի բնակիչները, որոնց մի մասը նախկինում զբաղվել է արտագնա աշխատանքով։ Շրջայցի ընթացքում ծանոթացա շինաշխատանքների ընթացքին և շնորհակալություն հայտնեցի այգեպարցիներին՝ սահմանապահի առաքելությունը պատվով կրելու համար»,- գրել է Փաշինյանը:

Հուլիսի 12-21-ը Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել Հայաստանի հետ սահմանին` Տավուշի ուղղությամբ, որոնց ընթացքում թիրախավորվել են նաև սահմանամերձ հայկական համայնքները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում