Հասարակական

Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները

2 րոպեի ընթերցում

Բարեկարգվել են Այրք, Ներքին եւ Վերին Շորժա տանող ճանապարհները

ԳԱՎԱՌ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Այրք, Ներքին Շորժա եւ Վերին Շորժա գյուղեր տանող միջհամայնքային ճանապարհները հարթեցվել եւ բարեկարգվել են«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության միջոցներով եւ տրամադրած տեխնիկայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Վարդենիս քաղաքից մինչեւ Վերին Շորժա ձգվող միջհամայնքային ճանապարհի երկարությունը մոտ 16 կիլոմետր է: Ճանապարհը չի հիմնանորոգվել վերջին 5-6 տասնամյակների ընթացքում, ևայժմ գրեթե անհնար է դրա շահագործումը: Հողային հարթեցումը եւ բարեկարգումը օգնել է Վարդենիսի հազարից ավելի տնտեսություններին՝ անասնակերն ու հացահատիկի բերքն ավելի անվտանգ տեղափոխելու համար:

«Այս ճանապարհը կենսական կարեւոր նշանակություն ունի մեր համայնքի տնտեսությունների համար, քանի որ այն սպասարկում է անասնապահական ու հողագործական տնտեսությունների մեծ մասին: Դրա շահագործումն օրավուր դառնում էր անհնար, քանի որ չնորոգվելու արդյունքում գրեթե դարձել էր անանցանելի: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության բարի կամքի եւ աջակցության շնորհիվ այժմ արդեն ունենք բավականին բարվոք պատկեր: Նույն կազմակերպության տրամադրած միջոցներով եւ տեխնիկայով այժմ աղբի մշակում եւ հողածածկում ենք իրականացնում Վարդենիս քաղաքի աղբավայրում»,- նշեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում