Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աշխատաշուկայի փոփոխությունները թվայնացման համատեքստում

2 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Աշխատաշուկայի փոփոխությունները թվայնացման համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թվայնացման գործընթացները փոփոխություններ են մտցնում աշխատաշուկայի զարգացման միտումներում։ Մի շարք մասնագիտություններ առաջիկայում միգուցե այլեւս պահանջված չլինեն, ինչն էլ իր հերթին կմեծացնի գործազրկության մակարդակը։ Պահանջարկ չունեցող մասնագիտությունները կստիպեն անցնելու վերամասնագիտացման դժվարին ուղին։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազոտող Աստղիկ Հովհաննիսյանի հետ։ Կենտրոնը վերջին երեք տարվա ընթացքում աշխատաշուկայի վերաբերյալ երեք լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել։

Ա. Հովհաննիսյանի կարծիքով, նախկին տնտեսական համակարգն այլեւս չկա, եւ հիմա յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ մեզ համար, կարեւոր է ճիշտ տեղ զբաղեցնել նոր ձեւավորվող աշխարհում. «Այդ ճանապարհին միտում կնկատվի տեղական արտադրության ընդլայնման: Ինչպես մեր տնտեսությունը պետք է փորձի իր տեղը գտնել նոր ձեւավորվող համաշխարհային տնտեսական համակարգում, այնպես էլ, այս ընթացքում գործազուրկների շարքը համալրած քաղաքացիները պետք է փորձեն զբաղվել այն աշխատանքով, որի պահանջարկն այժմ կա»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում