Հասարակական

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսին ծնվել է 236 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսին ծնվել է 236 երեխա

ԳԱՎԱՌ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2020 թվականի օգոստոս ամսին լույս աշխարհ են եկել 129 տղա եւ 107 աղջիկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, 132 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 38 երեխա՝ Գավառի, 32 երեխա՝ Սեւանի բժշկական կենտրոններում, 27 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում եւ 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում: Ծնունդների թվով առաջատարը շարունակում է մնալ Մարտունու ծննդատունը, որտեղ օգոստոս ամսին ծնված երեխաները կազմում են մարզի ընդհանուր ծնունդների շուրջ 56 տոկոսը:

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում