Մշակույթ

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

2 րոպեի ընթերցում

Ավարտվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն ավարտվել է սեպեմեբերի 1-ին՝ «Ֆրեսկո» 2020-ի լավագույն լիամետրաժ ֆիլմ՝ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՂԵՐՁ «ԸՆՏԱՆԵԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ» մրցանակին արժանացած Աննա Հարությունյանի «Անիկո» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիտում-քննարկմանը մասնակցել է ռեժիսորը, ով ներկայացրել է ֆիլմը և վերջում պատասխանել արվեստասերների հարցերին։

Աննա Հարությունյանը նշել է, որ ֆիլմը ինքնակենսագրական բնույթ ունի և հաճելի է, որ փառատոնի շրջանակում «Անիկո» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել իր ծննդավայր Տավուշում:

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով։ Այնուհետև օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է երևանյան ծրագիրը։ Երևանյան համերգային ծրագիրը ևս հագեցած է եղել՝ օգոստոսի 28-ին անց է կացվել Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգների շարքից առաջինը, օգոստոսի 30-ին՝ «Ջիվան Գասպարյան և ընկերներ» համերգը:

Փառատոնին այս տարի ներկայացված 3 000-ից ավելի հայտից (85 երկիր) ընտրվել էր 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել էին ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: Փառատոնն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման և վերահսկման կանոնների պահպանմամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում