1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ սաղավարտի 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության ռեկորդ է սահմանել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նյու Յորքում մեկնարկած US Open-ի կանանց մենախաղի առաջին շրջանում Ուիլյամսը հաղթեց Կրիստի Աննին երկու սեթում` 7:5, 6:3 հաշվով: Այս հաղթանակից հետո նա ռեկորդ սահմանեց ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղում հաղթանակ տոնածների շարքում. սա նրա 102-րդ հաղթանակն էր այս մրցաշարում:
Սերենա Ուիլյամսն ԱՄՆ բաց առաջնության 6-ակի հաղթող է:
ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Պանդեմիայի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը