Լիբանանահայության վերականգնմանն ուղղված թելեթոնի ընթացքում մոտ 1.4 մլն դոլար է հանգանակվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևմտյան Ամերիկայի hամագաղութային [որհուրդը, շարունակելով իր հանգանակությունները, իրականացրել է թելեթոն՝ ի աջակցություն Բեյրութում տեղի ունեցած պայթյունից տուժած լիբանանահայերի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ասբարեզը», նշելով, որ «Մեկ ազգ, մեկ ապագա» նշանաբանով անցկացված թելեթոնի ընթացքում հանգանակվել է 1 մլն 375 հազար 555 դոլար:

Լոս Անջելեսում անցկացված թելեթոնի բացման ընթացքում Արամ Ա. Կաթողիկոսն իր երախտագիտական խոսքն է ուղղել ամերիահայությանը, Լիբանանի հայությանն օգնելու համազգային գործում դերակատարում ունեցող կազմակերպություններին:

Երեքուկես ժամ տևած թելեթոնի ընթացքում Արևմտյան Ամերիկայի շրջանի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արմեն Սահակյանն ու միջոցառման մասնակից մյուս բանախոսները մանրամասնորեն ներկայացրել են լիբանանահայության ապրած տագնապի տարբեր երանգները:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը գերազանցել է 220-ը, վիրավորվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 300 լիբանանահայ։

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին