Հասարակական

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 203 նոր դեպք․ ապաքինվել է 262, մահացել 3 քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 43270 դեպք, որոնցից 36988-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5153 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1938 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 200507 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 203 նոր դեպք և 262 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 864 (ավելացել է ևս 3-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից մահվան ելքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 75, 98, 80 տարեկան կանայք: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Արձանագրվել է մահվան ևս 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 265 է:

Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ու ծառայողները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Քրիս Ռաթը Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մայր Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկա քարաբեկոր է ընկել

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա

Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին