Հայաստանի տնտեսությունն ակտիվացման միտումներ է դրսևորում․ ցուցանիշներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել է 9,7 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները։ Ընդ որում՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններումհուլիսին հունիսի համեմատ աճ են արձանագրել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։

Այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի (1,4 տոկոսով), շինարարության (10,8 տոկոսով) ծավալները, առևտրի շրջանառությունը (11,7 տոկոսով), մատուցած ծառայությունների ծավալը (0,9 տոկոսով), այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 2,4 տոկոսով: Մասնավորապես հուլիսին հունիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 1,5 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 2,9 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը ևս հուլիսին հունիսի համեմատ աճել է 5,4 տոկոսով, ընդ որում՝ պետական հատվածում՝ 15, մասնավորում՝ 1,5 տոկոսով։ Կոմիտեն տեղեկացնում է, որ միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշի հաշվարկում (ապրիլից սկսած) ներառվել են նաև այն կազմակերպությունների տվյալները, որոնք COVID-19-ի հետևանքով աշխատողների մի մասին կամ ամբողջությամբ ուղարկել են չվճարվող հարկադիր պարապուրդի: Նրանց աշխատանքային գործունեությունը չի դադարեցվել, սակայն չեն վարձատրվել:

Էլեկտրաէներգիայի արտադրությունը նույնպես աճել է՝ 16,2 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը նվազել՝ 2,1 տոկոսով։

Հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն, տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է՝ 5,7 տոկոսով։ Աշխարհի բոլոր պետություններում COVID-19 համավարակով պայմանավորվածտնտեսություններն անկումեն գրանցում՝ նախորդ տարիների ցուցանիշների համեմատությամբ։

Հայերեն العربية English Русский

Իրանի զինված ուժերը պատրաստ են արձագանքել ցանկացած սպառնալիքի. ԳՇ պետ

Վարչապետը հանդիպում է ունեցել ֆրանսահայերի խմբի հետ

ՀՀ նախագահն ու Իրանի դեսպանն ընդգծել են երկկողմ գործընկերության և համագործակցության ընդլայնման կարևորությունը

Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

Ռումինիայի նախագահը հրաժարական կտա փետրվարի 12-ին

Նախատեսվում է ստեղծել Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ. կայացել է ԱԺ խորհրդի նիստը

Ես ծանրամարտում դեռևս խոսք ունեմ ասելու. Սիմոն Մարտիրոսյան

Քննարկվել է «Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագիրը

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում անցկացվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով