ՀՀ հումանիտար առաքելության բժշկական խումբը Հալեպի ԲԿ-ներին է փոխանցել շուրջ 2 տ բժշկական պարագա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հումանիտար առաքելության բժշկական խումբը 2020 թվականի օգոստոսի 24-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է ավելի քան 2 տոննա բժշկական և առողջապահական պարագա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Տեղի առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին` տրամադրված բժշկական պարագաների և «Հայ ծերանոց», «Դարմանատուն», «Բեթել» ընկերաբժշկական կենտրոններում, մի շարք այլ բուժհաստատություններում ցուցաբերած բժշկական ամենօրյա օժանդակության համար: Նրանց խոսքով՝ հայ և սիրիացի բժիշկները համատեղ ջանքեր են գործադրում տուժածներին օգնելու համար:

Հոսպիտալի տնօրենը շնորհակալություն է հայտնել նաև Հայաստանի իշխանություններին, առողջապահական մարմիններին` առաջին իսկ օրերից ցուցաբերած օգնության և աջակցության համար։

Հայաստանի մարդասիրական խումբը Սիրիայի «Օգնության խաչի» վարչության հետ համագործակցությամբ Հալեպում հայ համայնքին պատկանող «Ազգային պատսպարան» մանկատան սաներին փոխանցել է անհրաժեշտ պարագաներ և սնունդ: Սիրիայի «Օգնության խաչի» վարչակազմը ողջունել և շնորհակալություն է հայտնել մարդասիրական խմբին այս դժվար պայմաններում օգնություն ցուցաբերելու և երեխաների մասին հոգալու համար:

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին