Ջոկովիչը Նյու Յորքի «Մասթերսի» 3-րդ շրջանում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը շարունակում է հաջող ելույթները Նյու Յորքի մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ցինցինատի «Մասթերս» մրցաշարը այս տարի անցկացվում է Նյու Յորք քաղաքում: Տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Ջոկովիչը մրցում էր Լիտվան ներկայացնող Ռիչարդս Բարանկիսի հետ: 1 ժամ 42 րոպե ձգված մրցախաղում Ջոկովիչը հաղթեց երկու սեթում՝ 7:6, 6:4 հաշվով: Սերբ թենիսիստի հաջորդ մրցակիցը ամերիկացի Տենիս Սանդգրենն է:
Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայյն կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն այն տեղափոխել են Նյու Յորք:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարդացեք հոդվածը` Русский