Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում դիտարկում է Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, սակայն Շաթիրյանը դեռ գործադիրի թեկնածուն չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շաթիրյանի հետ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից հետո ասաց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Էդգար Շաթիրյանը հնարավոր թեկնածու որպես դիտարկվում է, բայց կառավարության թեկնածուն չէ»,- ասաց Մակունցը:

Անդրադառնալով այն խնդրին, որ Շաթիրյանի հետ հանդիպումը սովորականից կարճ է տևել, Լիլիթ Մակունցը նշեց, որ նախկինում արդեն առիթ ունեցել են Էդգար Շաթիրյանի հետ հանդիպելու և իրենց հարցերն ուղղելու:

«Նախկինում մենք ունեցել էին առիթ պարոն Շաթիրյանին հարցեր ուղղելու: Հանդիպման ընթացքում հնչեցրել ենք հարցեր, որոնք առնչվում են արդեն նոր կառույցի հետ կապված հնարավոր կարգավիճակին: Խոսել ենք պարոն Շաթիրյանի հետ, տարբեր քննարկումներ ենք ունեցել, այդ թվում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից իր հրաժարվելու հետ կապված հարցին ենք անդրադարձել:

2019թ. նոյեմբերին Էդգար Շաթիրյանն Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրվել և ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում, սակայն օրեր անց հրաժարական ներկայացրել այդ պաշտոնից:

Նորայր Շողիկյան

Հայերեն

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի