Տնտեսություն

Ucom-ը արդիականացրել է շարժական ցանցը

2 րոպեի ընթերցում

Ucom-ը արդիականացրել է շարժական ցանցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության շարժական կապի օգոստոսի 21-ից կստանան էապես ավելի որակյալ ծառայություններ, քան 2-3 ամիս առաջ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Յուքոմ» ՓԲԸ մամուլի ծառայությունից, նախորդ ամիսներին Ucom-ի տեխնիկական տնօրինությունը համալրվել է արհեստավարժ ու բանիմաց մասնագետներով, որոնցից շատերն ունեն արտերկրում աշխատելու, բարդ ցանցեր նախագծելու և սպասարկելու կարևոր փորձ ու հմտություններ։ Նրանց ջանքերի շնորհիվ կարգավորվել է ընկերության տվյալների կենտրոնի էներգամատակարարումը, ինտեգրվել են 2 անկախ UPS համակարգեր, ամբողջովին վերազինվել է տվյալների կենտրոնի սառեցման համակարգը, ինչն այսուհետ թույլ կտա լրացուցիչ կարևոր ժամանակ շահել արտակարգ իրավիճակներում կարգավորման աշխատանք իրականացնելիս։

«Կատարվել է շարժական ցանցի մանրակրկիտ վերլուծություն, պարզվել են 2G, 3G և 4G+ տեխնոլոգիաների գործարկման թույլ օղակները, որոնց հսկայական մասը կարգավորվել է, իսկ բարելավման և արդիականացման գործընթացը՝ շարունակական։ Դրա արդյունքում մեր բաժանորդները կօգտվեն ծառայություններից՝ էապես բարելավված որակով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանը։

«Հավելենք, որ ֆիքսված ցանցում նույնպես ծավալուն աշխատանք է իրականացվում, որի արդյունքների մասին շուտով կտեղեկացնենք»,- հայտնում են Ucom ընկերությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում