Տնտեսություն

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի Euro STP Excellence Award-2019 մրցանակը

1 րոպեի ընթերցում

Կոնվերս Բանկին շնորհվել է Commerzbank-ի Euro STP Excellence Award-2019 մրցանակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնվերս Բանկն արժանացել է եվրոպական առաջատար Commerzbank AG բանկի` որակի գերազանցության Euro STP Excellence Award- 2019 պատվավոր մրցանակին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների քանակական աճի և կատարողական բարձր մակարդակի ապահովման համար:

Commerzbank-ի կողմից շնորհված այս մրցանակը հերթական անգամ փաստում է Կոնվերս Բանկի կողմից մատուցվող ծառայությունների՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանության մասին, ինչի շնորհիվ և ապահովվում է միջազգային փոխանցումների ավտոմատ մշակում և մաքսիմալ արագություն:

Նախորդ տարիներին Բանկը՝ միջազգային փոխանցումների իրականացման գործընթացում ցուցաբերած գործառնական գերազանցության համար արժանացել է նաև բելգիական KBC BANK NV բանկի որակի գերազանցության Euro STP Excellence Award 2017 և Euro STP Excellence Award 2018 մրցանակներին:

Հարկ է նշել, որ 2019թ. Բանկը Commerzbank AG բանկի կողմից ստացել է նաև Trade Finance Award 2018 մրցանակը՝ առևտրի ֆինանսավորման ոլորտում իրականացված գործարքների աննախադեպ ծավալների, գերազանց համագործակցություն, ինչպես նաև Commerzbank AG բանկի հետ բարձրակարգ և արդյունավետ գործարար հարաբերությունների համար:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում