Գիտություն

102 տարեկանում կյանքից հեռացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնը

1 րոպեի ընթերցում

102 տարեկանում կյանքից հեռացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 102-րդ տարում մահացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ, աշխարհահռչակ մետալուրգ, ճարտարագետ, գյուտարար Բորիս Պատոնը:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

«Նա քաջ հայտնի էր նաև Հայաստանում: Ցավակցում ենք հարազատներին և մտերիմներին»,- նշել է Սեյրանյանը:

Բորիս Պատոնը ծնվել է 1918 թվականի նոյեմբերի 14-ին, Կիևում: Մետալուրգիայի և մետաղների տեխնոլոգիաների մասնագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը 1962 թվականից եղել է Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ: Վերջին ժամանակներում նա եղել է Գիտությունների ակադեմիայի ամենահին (միաժամանակ տարիքով և պաշտոնավարման ժամկետով) նախագահն աշխարհում, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ամենատարեց անդամը (ինչպես տարիքով, այնպես էլ կարգավիճակում գտնվելու տեւողությամբ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում