Հասարակական

ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների՝ «Վիլիչ Հաուզ» ընկերությունում իրականացված դիտարկման արդյունքում պարզվել է, որ այս ընկերությունում «Տոմատի մածուկ» արտադրատեսակն արտադրվում է Հայաստանի օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ. բացակայել են պիտակներն ու մակնշումը: Իսկ մածուկից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերել է, որ դրանք չեն համապատասխանում սահմանված պահանջներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, «Վիլիչ Հաուզ» ՍՊԸ առանձին՝ «Տոմատի մածուկ»-ի, արտադրական գործառույթը կասեցվել է: Տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: Սահմանված ժամկետում որոշման չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում