Սպորտ

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ ՉԼ եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

ՊՍԺ-ն պատմության մեջ առաջին անգամ ՉԼ եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում մրցեցին Ֆրանսիական ՊՍԺ-ն և գերմանական «Լայպցիգ»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ֆրանսիայի բազմակի չեմպիոնը 13-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Մարկինյոն: Այնուհետ` առաջին կեսի վերջնամասում Անխել դի Մարիոն խփեց ՊՍԺ-ի երկրորդ գնդակը, իսկ 56-րդ րոպեին Խուան Բերնատ Վելասկոն հեղինակեց իր թիմի երրորդ գնդակը: ՊՍԺ-ն այս հաղթանակով դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, այն էլ իր պատմության մեջ առաջին անգամ:

Կիսաեզրափակչի մյուս խաղում օգոստոսի 20-ին կմրցեն «Լիոն»-ը և «Բավարիա»-ն: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում