Փաշինյանը Կամարիսում ծանոթացավ տեղում գործող ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին
1 րոպեի ընթերցում
![Փաշինյանը Կամարիսում ծանոթացավ տեղում գործող ջերմոցային տնտեսության ընթացիկ և զարգացման ծրագրերին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/08/1025240.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամարիս համայնքում այցելեց «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այցելության ընթացքում ծանոթացավ ընկերության ընթացիկ և զարգացման ծրագրերին:
Ընկերության ներկայացուցիչը վարչապետին հայտնեց, որ այժմ իրենք ունեն 149 աշխատակից, որոնց մեծամասնությունը Կամարիս համայնքից է, սակայն աշխատակիցներ կան նաև հարակից 10 համայնքներից:
Կամարիսում սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին շրջայց է կատարում Կոտայքի մարզում: Վարչապետին ուղեկցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ղեկավար Սուրեն Պապիկյանը:
Նորայր Շողիկյան