Կառավարությունում պատրաստվում է փաթեթ Լիբանանից ժամանողներին ըստ արժանվույն ընդունելու համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը պատրաստում է մի փաթեթ, որ կարողանա ըստ արժանվույն ընդունել Լիբանանից Հայաստան եկողներին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին այս մասին նշեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մենք պետք է կարողանանք ըստ արժանվույն ընդունել այն մարդկանց, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, ապրել այստեղ, դառնալ հասարակության լիիրավ անդամներ, քաղաքացիներ, հարկ վճարողներ, զինվորներ, և փորձենք միասին կերտել մեր երազած Հայրենիքը»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն իրականացնո՞ւմ է լիբանանահայերի նկատմամբ հայրենադարձության քաղաքականություն, Զարեհ Սինանյանը խնդրի այսպիսի դրվածքն այնքան էլ ճիշտ չի համարում: Նա նշեց, որ հայրենադարձության քաղաքականության դեպքում պետությունը թելադրողի դերում է: Այսինքն՝ ինքն է ստեղծում այն իրավիճակը, որի արդյունքում մարդիկ ուզում են վերադառնալ Հայրենիք:

«Այս պարագայում իրականում մենք դիտորդի դերում ենք: Ժամանակի ընթացքում մեր կամքից անկախ ստեղծվել են հանգամանքներ, որոնք հանգեցրել են այս իրավիճակին: Դրանցից է Լիբանանին պարտադրված երկարաժամկետ տնտեսական ճգնաժամը, որը մի փոքր արհեստածին է, բայց հետևաքնեը լուրջ են: Հաջորդ խնդիրն այդ երկրի բանկային համակարգի կաթվածահար վիճակն է: Այնտեղ առկա է տարբեր երկրների շահերի բախում: Մարդկանց մոտ լուրջ վախ կա, որ կարող են ունենալ Սիրիայի քաղաքացիական պատերազմը հիշեցնող երևույթներ: Ավելացնենք կորոնավիրուսով պայմանավորված խնդիրները: Պայթյունն էլ վերջին հարվածն էր: Արդյունքում ունենքն այն, ինչ ունենք»,- ասաց Զարեհ Սինանյանը:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նկատեց, որ Լիբանանից դուրս գալու տրամադրությունները քաղաքացիների շրջանում կային դեռ 2019 թվականից: Մասնավորապես, նա ներկայացրեց 2019 թվականի վերջին անցկացված սոցհարցման տվյալները: Հարցմանը մասնակցել է 521 լիբանանահայ: Հարցվածների 58 տոկոսը նշել էր, որ մոտ ապագայում լքելու է Լիբանանը: Զգալի հատվածն էլ ասել էր, որ մտածում են Հայաստան գալու մասին:

«Մենք որպես պետություն պատասխանատվություն ենք կրում մեր քաղաքացիների համար: Դեսպանության տվյալներով, Լիբանանում 25 հազար ՀՀ քաղաքացի է բնակվում, մենք պատասխանատվություն ունենք մեր հայրենակիցների համար»,-հավելեց Զարեհ Սինանյանը:

Օգոստոսի 4-ին հզոր պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Զոհերի թիվը 220-ից ավելի է, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Վիրավորվել է ավելի քան 6 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 300 հայ։

Օգոստոսի 8-ից Բեյրութում զանգվածային ցույցեր էին, որոնք հետագայում վերաճեցին անկարգությունների: Բողոքավորները Լիբանանի կառավարող կոալիցիային մեղադրում էին կոռուպցիայի մեջ եւ պահանջում վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաև նավահանգստում տեղի ունեցած պայթյունի անկախ հետաքննություն: Այդ ֆոնին օգոստոսի 10-ին Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հայտարարել է կառավարության հրաժարականի մասին:

Հայերեն English Русский

Ընտրություններ-2026. 1354 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 50.83 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.51 տոկոսը

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ