Սփյուռք

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական  հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում հայ համայնքի բողոքների շնորհիվ ադրբեջանական  հակահայ քարոզչության փորձը ձախողվել է

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլիանուևայի թույլտվությամբ ծրագրված «ադրբեջանաամերիկյան համայնքի մտահոգությունները» խորագրով խորհրդաժողովը, որը պետք է կայանար օգոստոսի 12-ին, հայ համայնքի բողոքների շնորհիվ չեղարկվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

Նշվում է, որ ադրբեջանական հակահայկական քարոզչության փորձի դեմ բողոքողներից մեկն էր Մոնթեբելլոյի նախկին քաղաքապետ, ներկայում քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը, որը վերջերս հայ երիտասարդ ցուցարարների վրա հարձակված արդբեջանցիներին նման առիթ ընծայելու ոստիկանապետի որոշումը համարել էր վիրավորական՝ որպես բողոք հրաժարվելով ոստիկանապետի աշխատակազմի Երիտասարդական հիմնադրամի տնօրենների խորհրդում իր պաշտոնից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում