ՌԴ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկվաբնակ մի խումբ գործարարների և անհատների հետ, ովքեր աջակցություն են ցուցաբերել կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով դժվարին իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին, ինչպես նաև ՌԴ տարբեր մարզերում բնակվող բոլոր այն անհատներին, ովքեր համավարակով պայմանավորված իրավիճակում արձագանքել են դեսպանության կոչին ու իրենց աջակցությունն են ցուցաբերել մեր հայրենակիցներին աշխատանքի տեղավորման, հյուրատներում ժամանակավոր կացության, սննդի ապահովման և մի շարք այլ հարցերում։

Իր խոսքում Տողանյանը, մասնավորապես, ընդգծել է, որ միահամուռ ջանքերով դժվարին պայմաններում հնարավոր է դարձել կարգավորել բազմաթիվ քաղաքացիների խնդիրներն ու հաղթահարել ստեղծված խնդրահարույց իրավիճակը։

Հանդիպմանը տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարբեր հարցերի շուրջ, կարևորվել են շարունակական շփումները։

ՀՀ քաղաքացիներին համավարակով պայմանավորված իրավիճակում տարբեր ուղղություններով աջակցություն ցուցաբերած խմբերի, կառույցների և անհատների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ