Սփյուռք

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՌԴ-ում հայկական համարանիշերով մեքենաների տերերին տուգանելու հարցին

1 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՌԴ-ում հայկական համարանիշերով մեքենաների տերերին տուգանելու հարցին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերից ոստիկանության աշխատակիցները մաքսային փաստաթղթեր են պահանջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էդմոն Մարուքյանը:

«Իմ կարծիքով, սա հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին: Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի»,- նշել է Մարուքյանը:

Նա հավելել է, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ խնդրի կարգավորման վերաբերյալ գրավոր պատասխանը ստանալուն պես կհրապարակի իր էջում:

Օրեր առաջ ևս պատգամավորն անդրադարձել էր խնդրին և հայտնել, որ հայկական պետհամարանիշերով մեքենաների սեփականատերերը տուգանվում են, մեքենաներն անգամ շենքերի բակերից և փողոցներից տարվում են տուգանային հրապարակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում