Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ»,- նշված է որոշման մեջ:

Կարեն Ավանեսյանը 2019թ. դեկտեմբերի 30-ից զբաղեցնում էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքի վարչության պետի պաշտոնը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել էին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներ: Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել էին գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Շավարշի Դանիելյանը, գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Ռաֆիկի Սահակյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ Վաղինակ Անուշավանի Վարդանյանը, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Միխայելի Արշակյանը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հովհաննեսի Դավթյանը:Զբաղեցրած պաշտոնից ազատվել էին նաև հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Կարենի Անտոնյանը, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Արտաշեսի Շագոյանը ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը:

Վարչապետի այլ որոշումներով` գրասենյակում կատարվել էին նաև վերանշանակումներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով:

Հայերեն Русский

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ