Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը հորդորում է ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը հորդորում է Կալիֆորնիայում և ԱՄՆ արևմտյան մյուս նահանգներում բնակվող հայերին զգույշ լինել և ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար, ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածած հայտարարությունում հյուպատոսը նաև հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի հարձակումներն ու զավթողական նկրտումները վերջին շրջանում տարածում են ստացել նաև աշխարհի մի շարք երկրներում, որտեղ հայահոծ համայնք կա։ «Հատկապես Կալիֆորնիան այդ իմաստով ադրբեջանական սադրանքների թիրախավորման գլխավոր նշանակետներից մեկն է դարձել, ինչի վկայությունն անցած շաբաթ տեղի ունեցած ադրբեջանական սադրիչ գործողություններն էին Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության առջև հայ համայնքի խաղաղ ցույցի ընթացքում, ինչպես նաև Սան Ֆրանցիսկոյի Կռուզյան-Զեքարյան-Վասպուրական վարժարանի նկատմամբ վանդալիզմը։ Հաշվի առնելով ադրբեջանական կողմից դրսևորվող թշնամական տրամադրվածությունը հայերի նկատմամբ՝ մեր համայնքին հորդորում ենք լինել առավելագույն զգույշ և զգոն ադրբեջանական հրահրիչ գործողությունների դիմաց, ձեռնպահ մնալ որևէ քայլից, որը կարող է հող ստեղծել ադրբեջանական սադրիչ գործողությունների համար։ Հորդորում ենք՝ ադրբեջանական հավանական սադրանքի կասկածի դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին»,-նշել է Բայբուրդյանը:

ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր հերթին կանի հնարավորը՝ իրավապահ մարմինների՝ համայնքի անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքին նպաստելու համար։

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից հրահրված վերջին լարվածությունից հետո տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում, հարձակվում հայերի կամ նրանց պատկանող գույքի վրա:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ