Սփյուռք

Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա

1 րոպեի ընթերցում

Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին:

Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Պատահարի վերաբերյալ տեղեկացված են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, Քյոլնի հայ համայնքը, Գերմանահայոց Առաջնորդարանը, Գերմանիայի պատկան մարմինները, Քյոլնի քաղաքային ոստիկանությունը: Վերջիններս լիովին տիրապետում են իրավիճակին, ընթանում է հետաքննություն»:

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությունից հետո տարբեր երկրներում ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում, հարձակվում հայերի կամ հայերին պատկանող գույքի վրա:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում